Նավթային կորպորացիան կփորձի նավթ գտնել Ադանա նահանգում
Տնտեսություն
10.12.2018 | 17:01Թուրքական TPAO պետական նավթային կորպորացիան իրավունք է ստացել նավթի որոնման աշխատանքներ իրականացնել Ադանա նահանգի տարածքում:
Հայտնի է, որ Ադանայում աշխատանքների իրականացման համար կորպորացիային արտոնագիր է տրամադրվել առաջիկա 8 տարիների համար, սակայն չի նշվում, թե Ադանա նահանգի ո՛ր շրջանում է ընկերությունը նավթ փնտրելու: