Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ. Լուսինե Հարոյան

Լուրեր

14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
Բոլորը

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է  ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթած ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար և հայ ժողովրդին՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ:

Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 0.33 %-ը:

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։

Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ օրենսդիր ու գործադիր մարմիններում, ինչպես նաև Երևանի ավագանիում քաղաքական մեծամասնություն ստանձնելը մեծագույն պատասխանատվություն է դնում իր վրա՝ մի քանի ամսվա ընթացքում բերելու էական ու տեսանելի փոփոխություն քաղաքացու կյանքում, բարելավելու սոցիալ-տնտեսական վիճակը, հաղթահարելու աղքատությունը, պատժելու նախկին կառավարման հանակարգի հանցագործներին և հետ բերելու թալանված միլիարդավոր դոլարները, ինչպես նաև իրականացնելու Սահմանադրական և այլ բարեփոխումներ, ի նպաստ ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում։

Ազգային առաջընթացը, իր ծրագրին ու խոստմանը համաձայն, շարունակելու է իր մարզային այցերը և արտախորհրդարանակ միջոցներով փորձելու է իրականացնել իր ծրագրային դրույթները և նպաստել Հայաստանի զարգացմանը։

Մենք մասնակցելու ենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ուստի շարունակելու ենք մեծացնել մեր համակիրների ու անդամների թիվը, ինչպես նաև մասնագետների ու փորձագետների քանակը։

Ազգային առաջընթաց կուսակցություն
Կեցցե ազատագրված հայրենիքը»,- ասված է հայտարարության մեջ: