Վստահություն ունեցող իշխանությունը կգնա՞ իր լիազորությունների կրճատմանը՝ կասկածում եմ․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

– Ձեր կազմակերպությունը նաև դիտորդական առաքելություն է իրականացնում: Այս պահի դրությամբ ի՞նչ խախտումներ եք հայտնաբերել:

– Անկեղծ ասած՝ լուրջ, պարբերական խախտումներ, կոպիտ խախտումներ, մեծ հաշվով, չենք նկատել: Տեխնիկական բնույթի թերություններ կան, և որոշակի խախտումներ նկատել ենք, ասենք՝ առանձին տեղամասերում ընտրողներին ուղղորդելու դեպքեր: Այս անգամ Երևանից դուրս ենք դիտարկում իրականացնում: Բավականին, լավ իմաստով ասեմ, ձանձրալի ընտրություններ են:

– Պարոն Իշխանյան, ԿԸՀ-ն արդեն հրապարակել է վերջին տվյալները: Ժամը 17:00-ի տվյալներով՝ 39 տոկոս, մոտ 10 տոկոսով պակաս, քան նախորդ ընտրություններում՝ նորից 17:00-ի դրությամբ: Ինչո՞վ եք բացատրում ընտրողների պասիվությունը:

– Կարող եմ միայն ենթադրություն անել: Ենթադրություններից մեկը կարող է լինել այն, որ եթե անցած տարվա ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցություններ իրենց ռեսուրսներն օգտագործելով՝ հստակ ունեին ընտրողների ցուցակներն ու նրանց ուղղորդում էին դեպի ընտրատարածքներ, ապա այսօր դա չկա: Երկրորդը, երևի շատերը մտածում են, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, և ի՞նչ իմաստ ունի իրենց մասնակցությունը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան