Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես» դիտորդական առաքելություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։

Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։

Ստորև ներկայացված են ստացված խախտումների տեսակը և թիվը․ 

«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։

Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։

Ստորև ներկայացված են ստացված խախտումների տեսակը և թիվը․

Վերոնշյալ խախտումները որևէ կերպ չեն արտացոլում ընտրության օրվա գործընթացների վերաբերյալ «Ականատեսի» ամբողջական գնահատականը։ Ամբողջական գնահատում կկատարվի միայն ամբողջ օրվա ընթացքում ստացված՝ ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալների վերլուծության հիման վրա։ 

«Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում: ՀՀ-ում առաջին անգամ «Ականատեսը» դիտորդություն է անելու ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Վերջինս գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը: Թեև դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը «Ականատես» դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով։

«Ականատեսի» հաջորդ հաղորդագրությունը կհրապարակվի 2018 թ․ դեկտեմբերի 9-ի ժամը 22:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոնտակտային տվյալներ մամուլի համար․

Լևոն Բարսեղյան