Նիկոլ Փաշինյանն էլ պետք է քայլ անի և գնա հարցաքննության․ Դատախազությունը ծանուցագիր պետք է ուղարկի նրան․ Դ․ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետական»  կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին հիշեցրեց, որ երբ առաջին  անգամ հրապարակվեց գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը, Դատախազությունը քրեական գործ հարուցեց և թե՛ ԱԱԾ տնօրենը, թե՛ ՀՔԾ պետը հրավիրվեցին հարցաքննության։

«Երկրորդ գաղտնալսումից հետո Փաշինյանին պետք է Դատախազությունը ծանուցագիր ուղարկի,  Նիկոլ Փաշինյանն էլ պետք է քայլ անի և գնա հարցաքննության։ Նա կամաց-կամաց պետք է սովորի ցուցմունք տալուն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Հարցին՝ չունի՞ մտավախություն, որ իրեն կհրավիրեն հարցաքննության, Շահնազարյանն ասաց, որ երբ հրավիրեն կգնա, դրա դեմ որևէ բան չունի, սակայն մինչ այդ երկու խնդրանք ունի Արթուր Վանեցյանին։

«Պարո՛ն Վանեցյան, զանգահարեք ես ինքս կգամ, տղաներին պետք չէ անհարմար վիճակում դնել: Երկրորդ անկեղծ խնդրանքս հետևյալն է՝ գիտեմ, որ իմ ասուլիսը սղագրել և դրել եք վարչապետի առաջ, պատրաստվում եմ այդ տեքստը հրապարակել մի քանի լեզուներով, խնդրում եմ՝ այդ տեքստն ինձ ուղարկեք»,-ասաց պատգամավորի թեկնածուն։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Շահնազարյանն ահազանգեց, որ այսօր առավոտյան հայտնաբերել է, որ իր տան վրա գրանցված է օտար մարդ, և դա կատարվել է  Վալերի Օսիպյանի ձեռամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։