Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այս մասին X-ում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։

«Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, իսկ հետո իր սեփական հացահատիկի համար նոր երթուղիներ է փնտրում։ Էստոնիան նման երթուղիներ չի տրամադրի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ դեռևս սեպտեմբերին ինքը նախազգուշացրել էր, որպեսզի ոչ ոք Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի փոխադրման ծրագրեր չկազմի։ Ցահքնան նշել է, որ Էստոնիայի իշխանությունները Լատվիայի և Լիտվայի հետ համատեղ աշխատում են, որպեսզի բալթյան նավահանգիստները Ռուսաստանի համար տարանցիկ երթուղի չդառնան։ Նա հավելել է, որ Էստոնիան չի օգնի Ռուսաստանին «ֆինանսավորել պատերազմը կամ հեշտացնել ագրեսիայի իրականացումը»։

Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ 2022 թվականին ընդունված պատժամիջոցների վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրանց հրապարակմանը հաջորդող օրը։

2024 թվականին ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Բելառուսից և Ռուսաստանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի՝ հացահատիկային մշակաբույսերի, յուղատու մշակաբույսերի և դրանց վերամշակված արտադրանքի, այդ թվում՝ ցորենի և եգիպտացորենի նկատմամբ։ Այս միջոցները չեն տարածվել երրորդ երկրներ տարանցման վրա։

Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ մաքսատուրքը կկազմի 95 եվրո մեկ տոննա հացահատիկի համար։ Պարբերականի զրուցակիցներն այն ժամանակ նշել էին, որ այդ որոշումը կհանգեցնի գների առնվազն 50 տոկոսով աճի, ինչի հետևանքով պահանջարկը լիովին կվերանա։

Նշվում է, որ 2023 թվականին ԵՄ ներմուծումը Ռուսաստանից այս տեսակի արտադրանքի գծով հասել էր ռեկորդային՝ 4 միլիոն տոննայի, ինչը կազմում էր Եվրամիության ընդհանուր սպառման մոտ 1 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի