Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը

Լուրեր

01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 20 տոկոսով կրճատել է գեներալների և ծովակալների թիվը։ Նրա խոսքով՝ այդ քայլն ուղղված է «հաշվետվողականության» ապահովմանը, գրում է AFP-ն։

Հեգսեթը նշել է, որ կրճատումների թիրախում են հայտնվել այն սպաները, որոնք չեն աջակցել բանակը «արթուն» քաղաքականություններից զերծ պահելու և զինված ուժերի ուշադրությունը պատերազմ վարելու վրա կենտրոնացնելու իր նախաձեռնություններին։ Նա այդ կրճատումները ներկայացրել է որպես «ձեռքբերում»։

«Թվերի հաշվարկով՝ մենք ամբողջ զինված ուժերում աշխատանքից ազատել ենք գեներալների և ծովակալների 10 տոկոսին։ Եվս 10 տոկոսով կրճատել ենք գեներալների պաշտոնների ընդհանուր քանակը։ Այսպիսով, այո՛, ընդհանուր առմամբ՝ 20 տոկոս կրճատում։ Մեդիան դա անվանում է զտում։ Ես դա անվանում եմ հաշվետվողականություն, որը վաղուց էր անհրաժեշտ»,- ասել է Հեգսեթը Քվանտիկոյի ռազմակայանում զինծառայողների առջև ելույթի ժամանակ։

Այս ելույթը տեղի է ունեցել այն բանից մեկ տարի անց, երբ Հեգսեթը նմանատիպ ելույթ էր ունեցել բարձրաստիճան սպաների համար։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը չափազանց ուռճացված են, չափազանց կենտրոնացած են ձախակողմյան գաղափարների վրա և լուրջ վերափոխման կարիք ունեն։

Չորեքշաբթի նա նշել է, որ այն բարձրաստիճան սպաները, որոնք նախորդ ելույթին «դրական են արձագանքել», այժմ «ղեկավարում են նոր առաջնահերթություններով, նոր լիազորություններով և կարգապահությամբ օժտված ստորաբաժանումներ», իսկ նրանք, ովքեր չեն արձագանքել, «այլևս այստեղ չեն աշխատում»։

Հեգսեթը 2025 թվականի մայիսին հրահանգել էր ԱՄՆ զինված ուժերում լայնածավալ կրճատումներ իրականացնել, այդ թվում՝ գեներալների և ծովակալների ընդհանուր թվի 10 տոկոսով կրճատում և բարձրագույն զինվորական կոչումներ ունեցող սպաների թվի 20 տոկոսով նվազեցում։

2025 թվականի մայիսի վերջի դրությամբ՝ ԱՄՆ զինված ուժերում կար 831 գործող գեներալ և ծովակալ։ Սակայն Պենտագոնի՝ 2026 թվականի հուլիսի վերջի տվյալներով, որոնք հասանելի ամենաթարմ տվյալներն են, բարձրագույն սպաների թիվը փաստացի ավելի մեծ էր՝ ընդհանուր 851։

Պենտագոնին ուղղված հարցին՝ արդյո՞ք նախատեսված 20 տոկոս կրճատումն արդեն իրականացվել է, թե դեռ շարունակվում է, գերատեսչությունից պատասխանել են. «Նախարարի մեկնաբանություններից բացի՝ այլ տեղեկություն տրամադրելու բան չունենք»։

2025 թվականի հունվարին՝ պաշտոնում իր հաստատման լսումների ժամանակ, Հեգսեթը պնդել էր, որ Պենտագոնի բյուրոկրատական համակարգը չափազանց մեծ թվով ղեկավար պաշտոններ ունի և կրճատումների կարիք է զգում։

Անցյալ տարվա սկզբին պաշտոնին վերադառնալուց ի վեր Թրամփը նախաձեռնել է բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների շարք, այդ թվում՝ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ  Բրաունի, որին նա առանց բացատրության պաշտոնանկ էր արել 2025 թվականի փետրվարին։

Պաշտոնից հեռացված այլ բարձրաստիճան զինվորականների թվում են ԱՄՆ ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ծառայության ղեկավարները, Ազգային անվտանգության գործակալությունը գլխավորած գեներալը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալը, ՆԱՏՕ-ում ծառայող ռազմածովային ուժերի ծովակալը և երեք բարձրաստիճան ռազմական իրավաբան։

 Հեգսեթը պնդել է, որ նախագահը պարզապես ընտրում է այն ղեկավարներին, որոնց ցանկանում է նշանակել, սակայն Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները մտահոգություն են հայտնել ավանդաբար քաղաքականապես չեզոք համարվող ԱՄՆ զինված ուժերի հնարավոր քաղաքականացման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի