Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ երկրի կառավարությունը հետաձգում է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը՝ պետական բյուջեում  ոչ բավարար միջոցների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters գործակալությունը, վկայակոչելով Կորեցկիի խոսքերը, գրում է, որ այս տարի պատերազմի ընդհանուր արժեքը կկազմի 155 միլիարդ դոլար, իսկ կառավարությունը դեռևս չի կարողանում գտնել 27 միլիարդ դոլար, որն անհրաժեշտ է 2027 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար։

«Կառավարությունն անցել է առավելագույն խնայողության ռեժիմի և հետաձգել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը։ Սակայն դա բավարար չէ»,- տելեգրամում գրել է Կորեցկին։

Նա հավելել է, որ Ուկրաինայի համար «չափազանց կարևոր է միջազգային գործընկերներից միջոցներ ստանալը»։

Reuters-ը գրում է, որ 2026 թվականին Ուկրաինան «խնդիրներ է ունեցել օտարերկրյա օգնությունն ու ֆինանսական աջակցությունը ժամանակին ստանալու հարցում՝ բարեփոխումների իրականացման ձգձգումների, կոռուպցիոն սկանդալների, ինչպես նաև մի շարք օրենքների շուրջ խորհրդարանի և կառավարության միջև տարաձայնությունների պատճառով»։

Կորեցկիի խոսքով՝ եթե Կիևը չկատարի Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական միության առջև ստանձնած բարեփոխումների պարտավորությունները, վտանգի տակ կհայտնվի 29,5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսական օգնությունը։ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ ֆինանսավորումն ապահովելու համար անհրաժեշտ 42 որոշումներից 17-ն արդեն իրականացվել է։

«Մնացածը մենք պետք է ավարտին հասցնենք, ինչպես խոստացել էինք, մինչև հոկտեմբերի 15-ը։ Այս պարտավորությունների կատարումից է կախված մեր պաշտպանությունը, պետության դիմակայունությունը և Ռուսաստանին դիմակայելու հնարավորությունը»,- հայտարարել է Կորեցկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի