Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
Քաղաքականություն
25.09.2026 | 17:45
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:

