Ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքով հարուցվել է քրգործ, 19 դեպքով՝ նախապատրաստվում են նյութեր. Գլխավոր դատախազություն

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է  ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած  76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:

Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք առանձնացվել և հաշվառվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 27-ը եղել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներ և հաղորդումներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրեր, ևս 1 հաղորդում ստացվել է ԿԸՀ-ից:

Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:

Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից՝

4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,
2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
5-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,
3-ը՝ այլ դեպքերի:

Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցագործությունների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 9-ին՝ քվեարկության օրը, ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով: