«Մենք ահաբեկչության զոհ ենք»․ Փեզեշքիանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից

Լուրեր

23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 20:49
Էրդողանի մրցակից Անկարայի քաղաքապետը դուրս է եկել ընդդիմադիր կուսակցությունից
23.09.2026 | 20:40
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի սահմանը
23.09.2026 | 20:29
«Մենք ահաբեկչության զոհ ենք»․ Փեզեշքիանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից
23.09.2026 | 20:20
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները
23.09.2026 | 20:09
ԱՄՆ-ը Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
23.09.2026 | 20:00
102-րդ ռազմաբազայի պայմանագիրը չեղարկելը հեշտ բան չէ, այն էլ՝ ատոմային տերության հետ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:50
Հերթական խոշոր պարգևատրումը․ 87 մլն դրամ՝ ՀԿԿ-ի ծառայողներին
23.09.2026 | 19:41
Ուկրաինան համաձայնել է անհապաղ և անվերապահ հրադադարի․ ՄԱԿ-ի անդամ 51 երկրներ կոչ են արել Ռուսաստանին նույնն անել
23.09.2026 | 19:30
«Հեռախոսը գողացել են սրճարանից»․ ինչո՞ւ IMEI կոդի առկայությունը չի օգնում գտնել հանցագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:20
ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 24-ին կհաստատի Հայաստանին առևտրային արտոնություններ տրամադրելու որոշումը՝ առանց քննարկման
23.09.2026 | 19:10
Յոթ կալանավոր հացադուլ է հայտարարել. նրանցից երկուսը 28-րդ օրն է՝ առանց սննդի են
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի դեմ հակամարտության մեկնարկից հետո առաջին անգամ։ Նրա ելույթը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթից մեկ օր անց, որի ընթացքում նա հայտարարել էր, որ կարող է «ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը»։

«Երեկ Միացյալ Նահանգների նախագահը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ահաբեկչության զոհերն ենք»,- դիմելով դահլիճին՝ հայտարարել է Փեզեշքիանը։

Բարձրացնելով Ալի Խամենեիի՝ պատերազմի սկզբին ամերիկա-իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված գերագույն հոգևոր առաջնորդի դիմանկարը՝ նա ասել է. «Ես գալիս եմ մի Իրանից, որտեղ մեր հարգարժան գերագույն առաջնորդը սպանվեց առանց որևէ իրավական հիմքի կամ պատճառի»։

Նա նաև անդրադարձել է Իրանի դեմ հարձակումների առաջին օրերին դպրոցներից մեկի ռմբակոծությանը՝ կրկին բարձրացնելով տարբեր պատկերներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս «զոհված անմեղ երեխաների, որոնք որևէ հանցանք չէին գործել»։

Ելույթի ընթացքում դահլիճում ԱՄՆ պատվիրակությունից միայն մեկ ներկայացուցիչ է եղել։ Նա դուրս է եկել դահլիճից, երբ Փեզեշքիանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ահաբեկիչ» լինելու, ահաբեկիչների պատրաստելու և նրանց պաշտպանելու մեջ՝ Իրանը ներկայացնելով որպես նման գործողությունների թիրախ։

«Մենք միայն պաշտպանել ենք ինքներս մեզ, մենք ահաբեկիչներ չենք։ Մեր անմեղ ժողովուրդը դարձել է մեր երկրի դեմ իրականացված վախկոտ հարձակումների և ագրեսիայի թիրախ։ Եվ մենք պաշտպանել ենք մեզ առավելագույն ուժով»,- հավելել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանն ասել է, որ Իրանի ժողովուրդն «անսասան է մնացել» հարձակումների պայմաններում՝ պնդելով, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել, սակայն չի թիրախավորել «քաղաքացիական բնակչությանը»։ Նա մեղադրել է Իրանի վրա հարձակվողներին երկրի «դպրոցները, համալսարանները, առողջապահական կենտրոնները, հիվանդանոցները, ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ, և այդ ամենը՝ միջազգային իրավունքի խախտմամբ»։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ «անցած յոթ ամիսներին ժողովուրդն ամեն գիշեր փողոցներում է եղել՝ ցույցեր անցկացնելով ի պաշտպանություն իր հողի, իր հայրենիքի»։ Նա չի հիշատակել երկրի դեմ հարձակումներին նախորդած շաբաթներին Իրանի իշխանությունների կողմից խոշոր հանրային բողոքի ակցիաների բռնի ճնշումը։

Փեզեշքիանն ասել է, որ իր երկիրը ձգտում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաները «առաջընթացի, այլ ոչ թե հասարակություններին զենքով սպառնալու համար»։

«Եվ մենք ցանկանում ենք համագործակցել և համատեղ աշխատել անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք ձգտում ենք էներգետիկայի զարգացմանը՝ առաջընթացի համար։ Սակայն մեր երկրի համար խաղաղ միջուկային տեխնոլոգիան մեր բնականոն զարգացման մի մասն է»,- ասել է Փեզեշքիանը՝ նշելով այնպիսի ոլորտներում առաջընթացի անհրաժեշտությունը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և «էլեկտրաէներգիայի մատակարարումը»։

«Իրանը չի ընդունում, որ միջուկային տեխնոլոգիան բացառապես մի քանիսի՝ փոքրաթիվ երկրների տրամադրության տակ լինի։ Մենք դա չենք ընդունի։ Մենք գլուխ չենք խոնարհի և չենք հրաժարվի այն իրավունքից, որն ի սկզբանե մեզ է պատկանում։ Մենք դա հստակ ասում ենք՝ ո՛չ միջուկային զենքին և որևէ սահմանափակման խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ։ Մեր խաղաղությունը չի հաստատվի ռազմի դաշտում, սակայն նրանք պետք է անհրաժեշտ անվտանգություն ապահովեն Իրանի ժողովրդի և երկրի համար»,- ասել է նա։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Իրանի պաշտպանական համակարգերն անհրաժեշտ են երկիրը հարձակումներից պաշտպանելու համար։

«Իրանը պետք է հզոր լինի, որպեսզի խուսափի սպառնալիքներից և իր ապագայի նկատմամբ սպառնալիքներից:Մեր պաշտպանական համակարգերը ստեղծվել են այնպես, որ ոչ ոք չկարողանա մտածել, թե Իրանի քաղաքների ռմբակոծությունները կմնան անպատասխան։ Հենց այդ պատճառով էլ մենք ունենք այն ռազմական հզորությունը, որն անհրաժեշտ է պաշտպանության համար»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի