2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ

Լուրեր

06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Բոլորը

2027 թվականի փետրվարի 8-ից ուժի մեջ կմտնի «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը, որով համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կարգելվի կազմակերպության անվանման, ապրանքային նշանի, կայքի անվանման կամ ցուցանակի մեջ օգտագործել խաղային գործունեությանը վերաբերող մի շարք անվանումներ։ ՊԵԿ-ը նախազգուշացնում է, որ խախտման յուրաքանչյուր դեպքի համար սահմանվում է 500 հազար դրամ տուգանք։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։ Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։

Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։