Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Բոլորը

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ԱԺ պատ­գամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրկոտաժի ֆաբրի­կան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխա­տանքներ են ընթանում: Ֆաբրի­կան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն:

 

Մեզ հա­ջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատես­ված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Ան­հրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մի­լիոն եվրո է ներդրվելու: Նշենք նաև, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տրիկոտաժի և տեքստի­լի հումքն օլիգարխն առայժմ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքս­տիլի ծավալի մեծ մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյա­նը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունե­նալու է օրական 15 տոննա ար­տադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ մի­այն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի:

Նշենք, որ պատգամավորին պատկա­նող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական և չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ»:

 

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: