ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան բացի Բոսֆորն ու Դարդանելը ամերիկյան ռազմանավերի համար

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե  ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։  Այդ մասին լուր է հրապարակել ամերիկյան CNN-ը՝ նշելով, որ այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս Մոնտրյոյի համաձայնագրի շրջանակներում թույլատրի ամերիկյան ռազմանավերին Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով մտնել սևծովյան ավազան.  փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի  վերաբերյալ մեկնաբանություն է արել Պենտագոնի խոսնակներից Էրիք Փեհոնը։ Վերջինս, չհերքելով ամերիկյան հեռուստաընկերության հրապարակած լուրը, նշել է. «ԱՄՆ ամբողջովին հավատարիմ է Մոտրյոյի համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններին: Մենք չենք կարող հանրյանացնել մեր դիվանագիտական շփումների բովանդակությունը»։

Հիշեցնենք, որ 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան սահմանում է Բոսֆոր և Դարդանելի նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանափակում է ոչ սևծովյան երկրների նավերի ներկայությունը Սև ծովում:

Ըստ կոնվենցիայի` Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում: