Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանը, որն Ադրբեջանում կրում է 20 տարվա ազատազրկման պատիժ, հայտնում է, որ իրեն և 18 այլ հայ բանտարկյալների զրկում են ընտանիքի հետ կանոնավոր շփման, բավարար ֆիզիկական վարժությունների, բժշկական հետազոտությունների և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված ուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ «Ումբակի» բանտում պահվող որոշ  բանտարկյալներ չեն ստանում շաբաթական հեռախոսազանգի հնարավորություն, և  ոչ ոք չի կարողանում տեսազանգ կատարել։

«Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան 3 տարեկանից ավելի է և չի տեսել հորը»,- նշել է նա։

Վարդանյանի խոսքով՝ ինքը չի կարողացել նույնիսկ սեփական միջոցներով անցնել բժշկական հետազոտություններ, օգտվել նոտարական ծառայություններից կամ բողոքների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ։ Նա նշել է, որ բանտարկյալներին շաբաթական մեկ անգամ ընդամենը 20-40 րոպե է թույլատրվում դուրս գալ բացօթյա տարածք՝ օրական մեկ ժամի փոխարեն։

Human Rights Watch-ը նշում է, որ այս պնդումներն անկախ կերպով չի ստուգել։

Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է մեղադրանքները, թե բանտարկյալների իրավունքները խախտվում են։ Բանտարկյալների՝ ընտանիքի անդամների հետ կապը բարդացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության գրասենյակը երկրում։

ԿԽՄԿ-ն հայտնում է, որ Ժնևում տեղակայված իր ներկայացուցիչներն անցյալ դեկտեմբերին այցելել են ձերբակալվածներին, նրանց հետ առանձնազրույցներ ունեցել, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Սակայն այժմ այցելություններն ավելի քիչ կանոնավոր են դարձել։

HRW-ը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայերի հետ միասին, ովքեր լքել էին տարածաշրջանն Ադրբեջանի կողմից այն ռազմական ուժով գրավելուց հետո։

Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 17-ին նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, այդ թվում՝ ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։

Դատավարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդար դատաքննության վերաբերյալ։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։

Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև ամեն օր բավարար ժամանակ անցկացնեն բացօթյա տարածքում։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է ԿԽՄԿ-ին թույլատրի կանոնավոր մուտք ունենալ հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց։

«Անկախ նրանից, թե որքան ժամանակ դեռ պետք է անցկացնենք Ումբակիում, ես խնդրում եմ ձեզ՝ գոնե պահպանեք ձեր իսկ օրենքները»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի