Պուտինը վավերացրել է ՌԴ ու ՀՀ-ի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը
Քաղաքականություն
27.07.2017 | 09:19ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը. հաղորդում է ria.ru-ն:
«Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։