Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
Բոլորը

Համաշխարհային  առաջնորդները հավաքվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի առաջ։ Նա խոսել է իր խաղաղարար ջանքերի մասին, անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Ադրբեջանի նախագահն ասաց՝«Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։ Դա բացարձակ հրաշք էր, որի իրագործելիությանը ոչ ոք չէր հավատում։ Հայաստանի վարչապետն էլ ասաց, որ այս բեկումը պարզապես անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը խոսել է նաև Իրանի հետ պատերազմի մասին և հայտարարել, որ երբեք թույլ չի տա, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ունենա։ Ըստ նրա՝ ինքը Թեհրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել հրաժարվելու իր միջուկային ծրագրից և դադարեցնելու տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին աջակցելը։

«Նրանք հրաժարվեցին, ինչը մեծ սխալ էր»,- ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո մենք համաձայնության կգանք»,- հայտարարել է նա։  Թրամփի դիտարկմամբ՝ Թեհրանը սպասում է տեսնելու, թե ինչ արդյունքներ կգրանցի ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցությունը։

 Թրամփը սակայն նշել է, որ դա իրեն չի անհանգստացնում։

«Միակ բանը, որ իմ մտքում է  այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի