Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանը կարող է վերաբացել Հորմուզի նեղուցը յոթ օրվա ընթացքում, եթե Միացյալ Նահանգները թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։

Կիրակի Իրանի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտնել էր, որ տեղեկություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրների աջակցությամբ պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները, և նախազգուշացրել, որ դա կհանգեցնի Թեհրանի կողմից «առանց սահմանափակումների և  վերապահումների» պատասխան գործողությունների։

«ԱՄՆ-ը պետք է հայտարարի, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, պաշտոնականացնի այդ մտադրությունը, այնուհետև համաձայնեցնի գործընթացի առաջմղման ժամանակացույցը»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող իրանական պատվիրակությունը գտնվում է Նյու Յորքում և լիազորված է վերսկսել դիվանագիտությունը Միացյալ Նահանգների հետ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը երեքշաբթի առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք, չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հայտնել է պաշտոնյան Reuters-ին։
Աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մանրամասները կարող են քննարկվել Նյու Յորքում՝ միջնորդների միջոցով՝ պարզաբանելով, որ Թեհրանի առաջարկը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցվել սեպտեմբերի 16-ին։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ԱՄՆ-ի համար ոսկե հնարավորություն է՝ վերադառնալու դիվանագիտությանը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը կողջունի դիվանագիտական գործընթացի վերականգնումը, եթե Վաշինգտոնը շոշափելի քայլեր ձեռնարկի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի