Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան նախաձեռնություն է առաջ քաշել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարցն իսկապես բարձրացվել է մեր թուրք գործընկերների կողմից նախագահ [Վլադիմիր] Պուտինի և նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի վերջին շփումների ընթացքում՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ, և հետագայում այն արտացոլվել է համապատասխան դիվանագիտական նամակագրության մեջ։  Սև ծովով հացահատիկի մատակարարումների իրավիճակը զգալիորեն բարդանում է։ Պատճառն ուկրաինական կողմի գործողություններն են»,- հայտարարել է նա։

Ամռանը Ուկրաինան հարձակվել էր Ազովի ծովում ռուսական նավերի, ինչպես նաև Սև ծովի ափին գտնվող հացահատիկի տերմինալների վրա։ Պուտինը, մեկնաբանելով հացահատիկ տեղափոխող բեռնատար նավերին ուկրաինական հարվածները, դրանց պատճառած վնասը գնահատել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով՝ միաժամանակ չբացառելով 3 միլիարդ դոլարի արժեքով ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական այլ արտադրանքի արտահանման հետ կապված «խնդրի առաջացումը»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան ռուսական և ուկրաինական կողմերին առաջարկ է ներկայացրել՝ դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի