Կա առաջարկ՝ եկեղեցին հարկվի, ծախսերը տեսնենք, բայց պետությունը ՀԱԵ-ին վերադարձնի հարկերը․ օրենք է մշակվում․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն Factor TV-ի հետ հարցազրույցում  անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանն ու ֆինանսների թափանցիկությանը, ինչպես նաև՝ անվտանգային հարցերին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետը խաղաղության մրցանակի արժանի համարում Իլհամ Ալիևին Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանությունից հետո, պատգամավորը նշեց, որ իշխանության նպատակը խաղաղությունն է. «Մեր քաղաքականությունը ո՞րն է, մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն ունենալ, թե՞ չենք ուզում: Եթե մենք որոշենք էսօր մեր խոսույթում… բերել նրան, որ մենք պատերազմ ենք ուզում, դա էնքան հեշտ գործընթաց է, էնքան արագ գործընթաց է… Բայց էսօր մենք խաղաղություն ենք ուզում»։

Անդրադառնալով երկկողմ բանակցություններին՝ Մանավազյանն ընդգծեց. «Անցյալ տարի օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո մենք պետք է էնքան խնամքով իրեն վերաբերվենք… Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք այդ պահից սկսած համատեղ գնում ենք դեպի խաղաղություն»։

Անդրադառնալով Եկեղեցու և իշխանության միջև առկա հակասություններին՝ Մանավազյանը քննադատեց հոգևոր դասի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում. «Եկեղեցու հոգևոր առաջնորդը պետք է զբաղվի ժողովրդի հոգևոր գործունեությամբ և ոչ թե քաղաքականությամբ… Այսօր այդ նույն եկեղեցին ժողովրդի կողքին չէ: Ինքն է թելադրում և ինքն է որոշում՝ ինչ քաղաքականություն վարի պետությունը»։

Խոսելով եկեղեցու գույքի, ֆինանսական հոսքերի վերահսկման և հնարավոր հարկման մասին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում. «Նախագիծ որպես այդպիսին կազմվում է և ընթացքում է… Պետք է լինի թափանցիկ, հաշվետու և դա տեսնի նաև մեր ժողովուրդը»։

Արուսյակ Մանավազյանը հերքեց պնդումները, թե քննարկվում է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը. «Որևէ քաղաքական գործիչ, որևէ ղեկավար… երբևէ չի հայտարարել Ռուսաստանի ռազմաբազայի դուրս բերման մասին»։

Միևնույն ժամանակ, նա շեշտեց սեփական ուժերին ապավինելու կարևորությունը. «Մենք անվտանգության զգացում պետք է սեփական ուժերին նկատմամբ ունենանք: Պետք է ունենալ ամուր բանակ, պետք է ունենալ ուժեղ բանակ և ոչ թե մտածել, որ ռազմաբազան էնտեղ տեղակայված է՝ մենք ապահովագրված ենք թուրքական հարձակումից»:

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ի միջոցառումներին և երգիչներին վճարված խոշոր հոնորարների վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Մանավազյանը նշեց. «Անկախության օրն է,  տոն է, միայն պետք է ուղղակի ուրախանալ և պետք չի գտնել ինչ-որ բաներ»։ 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան