Իշխան Սաղաթելյանը` Գարեգին Բ-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության կողմից պատրաստած զեկույցից հետո խորհրդարանում կարող է Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորվել՝ նշեց, որ դաշինքում հարցը դեռ վերջնական չեն քննարկել, սակայն ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը․

«Բնականաբար, Ազգային ժողովի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական, օրենքից դուրս քննիչ հանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք»:

​Պատգամավորը հիշեցրեց նախորդ քննիչ հանձնաժողովների փորձը՝ մասնավորապես նշելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ «Հինգ տարի մարդկանց խաբեցին, իբր պատերազմի արդյունքներն են քննում, բայց մինչև այսօր հանրությունը պատասխաններ չունի։ Զեկույցը նույնիսկ ՔՊ-ական պատգամավորները չքվեարկեցին, և այն օրակարգ չմտավ։ Իշխանությունը պարզապես շարունակում է եկեղեցու դեմ արշավը, և այս ամենը պետք է դիտարկել հենց այդ շրջանակներում»:

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան