ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս երեքշաբթի գիշերը ռուսական զինված ուժերը հարձակվել են երկրի վրա «Օնիքս» հականավային հրթիռներով, «Իսկանդեր-Մ»/C-400/KN-23 բալիստիկ հրթիռներով, «Կալիբր» տեսակի չորս թևավոր հրթիռներով, «Բանդերոլ»/«Դան-T» տեսակի ութ հրթիռներով և 212 անօդաչու թռչող սարքերով։

Հարվածների հիմնական ուղղություններն են եղել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Դնեպրում հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս վեցը՝ տուժել։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վնասվել են պահեստներ և ձեռնարկություն, Կրիվոյ Ռոգում և Պավլոգրադում նույնպես ձեռնարկություններ են վնասվել։

Կիևում ռուսական հարձակման հետևանքով պահեստներ են այրվել։ Դնեպրովսկի շրջանում, քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ, վնասվել են հինգ հարկանի բնակելի շենքի ճակատային հատվածը և առաջին հարկը, բնակիչները տարհանվել են։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է չորս, իսկ Ազգային ոստիկանությունը՝ հինգ տուժածի մասին։ Կիևի մարզի Բրովարի շրջանում այրվել է պահեստ, վնասվել է չորս մասնավոր բնակելի շենք, երեք մեքենա։

Պոլտավայի մարզի Կրեմենչուգի շրջանում, մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի խոսքով, ռուսական հարվածների թիրախում են եղել արդյունաբերական ձեռնարկություն և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ։ Պոլտավայի շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել է մասնավոր գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում, վնասվել են օժանդակ շինությունը և տեխնիկան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ խոցվել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկություններ, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Օդեսայի մարզերի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ծովային նավեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի