Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի լույս 22-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարային։ Կույբիշևի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն, որն  ուսումնասիրել է ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը, գրում է Meduza-ն։

Սամարայի մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը տելեգրամում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են «տասնյակ անօդաչու թռչող սարքեր»։

«Թշնամին թիրախավորել էր արդյունաբերական ձեռնարկությունները»,- գրել է նա՝ չանդրադառնալով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհին։

Ֆեդորիշչևը հայտարարել է, որ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ մասնավոր տներ և ավտոմեքենաներ։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Կույբիշևի նավթավերամշակման գործարանը Պովոլոժիեի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Այն  Նովոկույբիշևի և Սիզրանի նավթավերամշակման գործարանների հետ միասին մտնում է «Ռոսնեֆտի» Սամարայի նավթավերամշակման հանգույցի մեջ։ Այս երեք ձեռնարկությունները նախկինում նույնպես ենթարկվել են ուկրաինական անօդաչուների հարձակումների և դադարեցրել աշխատանքը։

ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի 297 անօդաչու թռչող սարք 14 շրջանների, այդ թվում՝ Սամարայի մարզի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի