Անկախության տոնի առթիվ պետական պարգևներ են շնորհվել 8 անձի

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկախության տոնի առթիվ երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար 8 անձ պարգևատրվել է պետական մեդալներով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 6 անձ պարգևատրվել է Երախտագիտության, իսկ 2-ը՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել`

Երախտագիտության մեդալով՝

Գայանե Վիկտորի ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ

Միհրան Միհրանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ինժեներ-օդաչու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնաթող նախագահ

Մհեր Վահագնի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

Մկրտիչ Սերգեյի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ

Մարգարիտա Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի ավագ տնտեսագետ

Գևորգ Ռուբենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Զառա Ռաֆիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ

Արամ Ռաֆիկի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ»,- ասված է հրամանագրում։