Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը կալանավորված են՝ ՌԴ-ի հետ առևտրի նպատակով․ Փաշինյանը և Պուտինը կգնան մինչև վերջ․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Ռուսաստանի հետ վերջին խնդիրներն անկախության վերականգնման պրոցես են, Բադալյանը հակադարձեց. «Անկախության վերականգնումը շատ ավելի բարդ պրոցես է, քան հայ-ռուսական հարաբերությունները: Դա տնտեսության, արդյունաբերության վերականգնումն է, տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է, անկախ դատական համակարգի, անկախ լրատվական համակարգի [ստեղծումն է]… Դու չունես անկախություն և ինքնիշխանություն, եթե հարևան երկրի պահանջով դու Սահմանադրություն ես փոխում՝ անկախ նրանից, ասելով, որ դա իր հետ կապ չունի… Իր ասելուց հետո էլ դու էդ գործողությունը իրականացնում ես»։

Բադալյանը նշում է, որ ռուսական կողմը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին արձագանքում է «համակարգված» տնտեսական գործիքներով, որոնց վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է. «Մինչև հանդիպումը երկու կողմերի միջև մենք փոխհրաձգություն ենք տեսնում… Նոյեմբերի 30-ին լրանում է [ժամկետը],  մինչև էդ ժամկետի լրանալը պետք ա էս հարցը լուծում ստանա… Ռուսական կողմը կարող է առաջին հերթին նաև փակել Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները… Կարող է սկսել առաջին հերթին ոչ հստակ կարգավիճակ ունեցող աշխատանքային միգրանտների որոշակի քանակի վտարում… Երրորդ՝ ինքը կարող է շատ հանգիստ գազի գինը բարձրացնել… ինչպես նաև Վերին Լարսը փակել»։

Խոսելով ՌԴ մոտեցման մասին՝ փորձագետը նշեց. «Ռուսաստանի Դաշնությունը երբեք հետխորհրդային հանրապետությունների հետ չի շփվել իրավահավասարության սկզբունքով, ինքը միշտ էլ նայել է որպես իր ազդեցության տակ, իրեն ենթակա տարածքներ… Ինքը ասում է՝ դու չես բալանսավորում քո արտաքին քաղաքականությունը, դու գնում ես Եվրամիությանը միանալու, որը ինձ հետ թշնամի է»։

Անդրադառնալով հայաստանյան ներքին զարգացումներին և վերջին ձերբակալություններին (Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյանի և այլք)՝ Բադալյանը դրանք ուղիղ կապում է արտաքին վեկտորի հետ, ըստ էության ակնարկելով, որ Հայաստանում ճնշում են ռուսամետ գործիչներին՝ նախապատրաստվելով Պուտինի հետ հանդիպմանը։

Բադալյանը թերահավատ է, որ ԵՄ-ն ունակ է կամ պատրաստ է արագ փոխհատուցել Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետևանքները. «Եթե ենթադրենք՝ ասում ենք աջակցություն, նշանակում է պետք է լինի այնպիսի գործողություններ, որոնցով տնտեսական վիճակը չվատանա… Այս պահի դրությամբ կարող են… առնվազն մինիմում մեկ միլիարդ եվրո [տալ], որպեսզի գյուղացիները չտուժեն, բանկերը չտուժեն… Եվրախորհրդարանի որոշումները իմպերատիվ բնույթ չունեն… Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ բոլոր անդամների ընդհանուր կարծիքը համակարգող հանձնաժողովի ղեկավար է, ինքը Ամերիկայի նման նախագահ չի… դու պետք է գնաս Եվրամիության անդամների հետ ստորագրես կոնկրետ… շուկաների բացման համար»։

Քննադատելով ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց. «Իրենք քաղաքական այլընտրանք չեն ներկայացնում պետության ապագայի տեսլականը… Դու ի՞նչ ես առաջարկում։ Ո՞րն ա քո այլընտրանքային սցենարը։ Դու հայ-իրանական հարաբերությունները խորացնելո՞ւ ես, թե՞ չես խորացնելու… Անընդհատ ասել՝ դու սխալ ես, դա չի նշանակում, որ դու ճիշտ ես… Դու պետք ա աշխատես, դու պետք ա ցույց տաս, որ դու մրցունակ ես»։ Ըստ Բադալյանի՝ առանց հստակ այլընտրանքային և արտաքին քաղաքական տեսլականի, իշխանափոխություն իրականացնելն անհնար է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան