Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու Կելին Ջորջեսկուն

Լուրեր

05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, 64-ամյա Կելին Ջորջեսկուն։ Այս մասին հայտնում են տեղական HotNews և Digi24 լրատվամիջոցները, փոխանցում է Current time-ը։

Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչության (DIICOT) աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ խուզարկություններ են իրականացրել Մոգոշոայա, Չիոլպանի և Բուֆտյա քաղաքներում, ինչպես նաև Բուխարեստում գտնվող հինգ հասցեներում՝ կազմակերպված հանցավոր խմբավորման ստեղծման և առանձնապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Ըստ DIICOT-ի վարկածի՝ Ռումինիայի 64-ամյա քաղաքացին ղեկավարել է հանցավոր խմբավորում, որի նպատակն «ապօրինի ֆինանսական օգուտ ստանալն» էր։ Խմբավորման կազմում եղել են նաև Ռումինիայի 47-ամյա քաղաքացի և Իտալիայի 56-ամյա քաղաքացի։ Նշվում է, որ խմբավորման երկու անդամներին առաջնորդը ներկայացրել է որպես «հաջողակ գործարարներ, որոնք ղեկավարում են արտասահմանյան ընկերություններ և ունեն խոշոր գումարներ՝ վարկեր տրամադրելու համար»։

Հետաքննության վարկածով՝ նրանք տուժածին համոզել են, որ հնարավոր է 6 մլն եվրոյի չափով վարկ ստանալ, և նրանից ստացել են ավելի քան 1 մլն եվրո։ Այնուհետև, համոզելով նրան, որ վարկի գումարը հնարավոր է հասցնել 15 մլն եվրոյի, ստիպել են փոխանցել ևս 100 հազար եվրո։ Տուժածին պատճառված վնասը կազմել է ավելի քան 1,1 մլն եվրո։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվել է նաև Կոնստանցա քաղաքից գործարար Իոնել Ռուսենը։

Ռումինիայում Ջորջեսկուի նկատմամբ արդեն իսկ հետաքննություն է իրականացվում սահմանադրական կարգի դեմ ուղղված գործունեության, քսենոֆոբ  և հակասեմական խմբավորումների ստեղծման, ինչպես նաև կեղծ տեղեկությունների տարածման մեղադրանքներով։ Նրան արգելվել է լքել երկիրը և հրապարակումներ կատարել սոցիալական ցանցերում։ Ինքը՝ Ջորջեսկուն, իշխանություններին մեղադրում է իրեն քաղաքական դրդապատճառներով հետապնդելու մեջ։

2024 թվականի նոյեմբերին Ջորջեսկուն, որը նախագահի թեկնածու էր առաջադրվել, անսպասելիորեն հաղթել էր  Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Իշխանությունները չեղարկել էին այդ արդյունքները՝ ռուսական միջամտության մասին մեղադրանքների ֆոնին։ Մասնավորապես, հատուկ ծառայությունները մատնանշել էին սոցիալական ցանցերում, հատկապես՝ TikTok-ում, թեկնածուի օգտին իրականացված լայնածավալ քարոզարշավի անհասկանալի ֆինանսավորումը։

Ջորջեսկուին արգելվել էր մասնակցել նոր ընտրություններին, իսկ կրկնակի քվեարկության համար սահմանվել էին մի շարք նոր կանոններ։ Մայիսին անցկացված կրկնակի քվեարկության առաջին փուլում առաջին տեղը զբաղեցրել էր  Ջորջեսկուի համախոհ, աջ ծայրահեղական թեկնածու Ջորջե Սիմիոնը, սակայն երկրորդ փուլում հաղթել էր Նիկուշոր Դանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի