Լավրովը Արարատ Միրզոյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
Քաղաքականություն
21.09.2026 | 14:26
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին»,- ասվում է հեռագրում։
Լավրովը Միրզոյանին ու ՀՀ ԱԳՆ անձնակազմին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

