Ուկրաինայի մի քանի շրջանների վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը

Ուկրաինայի Խարկովի մարզի Լոզովայա քաղաքում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, գրում է Current time-ը։

Վնասվել են բնակելի հատվածի օբյեկտներ և երկաթուղային ենթակառուցվածքներ։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհներից մեկը բռնկվել է երկհարկանի բազմաբնակարան շենքում․ այրվել է 200 քառակուսի մետր մակերեսով տանիքը, երկրորդ հարկում բնակարաններ են ավերվել։

Զապորոժիեի վրա զանգվածային հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել են երկու ինը հարկանի բնակելի շենքեր։ Առևտրի կենտրոններից մեկի տարածքում և բարձրագույն ուսումնական հաստատության մասնաշենքում հրդեհներ են բռնկվել։ Ռուսական զորքերը նաև անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկիի շրջանում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի վրա, ինչի հետևանքով ձեռնարկության աշխատակից է վիրավորվել։

Կիևի մարզի Բուչայի շրջանում հրդեհ է բռնկվել ավտոտեխնիկական սպասարկման կայանում, իսկ Ֆաստովի շրջանում՝ սղոցարանի շենքում։ Տուժածներ չկան։

Օդեսայի մարզում հրդեհվել են սուպերմարկետների ցանցին պատկանող պահեստային տարածքները։ Տուժածներ չկան։ Փրկարարների աշխատանքը բարդացել է կրկնակի օդային հարվածների սպառնալիքի պատճառով, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ Կիևի մարզում հարվածներ են հասցվել BDU Logistic կենտրոնին և գազաբաշխիչ կայանին (Բոյարկա), Օդեսայի նավահանգստում հարված է հասցվել բեռնատար նավի, Իզմայիլի նավահանգստում՝ ենթակառուցվածքային օբյեկտներին, իսկ ծովում հարված է հասցվել Օդեսայի նավահանգիստ ուղևորվող մեկ այլ բեռնատար նավի։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 172 հարվածային  անօդաչու թռչող սարք և «Բանդերոլ/Դան-T» հրթիռային անօդաչու թռչող սարք, խոցվել է 148 օդային թիրախ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի