Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում

Լուրեր

05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Ռամզան Կադիրովը ստացել է ձայների 99,85 տոկոսը՝ արձանագրությունների 100 տոկոսի մշակումից հետո, վկայում են ԿԸՀ-ի տվյալները, փոխանցում է Meduza-ն։

2016 թվականին կայացած նախորդ ընտրություններում Կադիրովը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների 94,8 տոկոսը, իսկ 2021 թվականին՝ 99,7 տոկոսը։

2026 թվականին Չեչնիայի ղեկավարի ընտրություններին, Կադիրովից բացի, մասնակցել են Չեչնիայի Հանրային պալատի նախագահ Իսմայիլ Դենիլխանովը՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից, և Չեչնիայի խորհրդարանի պատգամավոր Խալիդ Նակայևը՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից։ Նրանք ստացել են ձայների 0,05-ական տոկոս։

ՌԴ-ում տարածաշրջանների ղեկավարների ընտրություններ անցկացվել են ևս յոթ շրջաններում։ Այստեղ առաջատար են գործող ղեկավարները։

Մորդովիայում հաղթում է Արտյոմ Զդունովը՝ ստանալով ձայների 78,74 տոկոսը, Տուվայում՝ Վլադիսլավ Խովալիգը՝ 90,95 տոկոս, Բելգորոդի մարզում՝ Ալեքսանդր Շուվաևը՝ 65,97 տոկոս, Բրյանսկի մարզում՝ Եգոր Կովալչուկը՝ 68,03 տոկոս, Տվերի մարզում՝ Վիտալի Կորոլյովը՝ 69,8 տոկոս, Պենզայի մարզում՝ Օլեգ Մելնիչենկոն՝ 70,92 տոկոս, իսկ Ուլյանովսկի մարզում՝ Ալեքսեյ Ռուսսկիխը՝ 76,65 տոկոս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի