ՔՊ-ի պատգամավորնե՛ր, մի հատ էլ մեկն արձագանքեց, դո՛ւրս եմ հանելու․ Ռուբինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում հնչեցին մեղադրանքներ իշխող քաղաքական ուժի հասցեին՝ ընտրատեղամասերում ապօրինի ուղղորդումների և վախի մթնոլորտում աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Խորհրդարանում ծավալված աստվածաբանական վեճին։

Պատգամավոր Անդիանիկ Գևորգյանն անդրադարձավ Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից իրականացված բարեգործական նախագծերին, մասնավորապես՝ Վանաձորի ծննդատան կառուցմանը և սոցիալապես անապահով խավերին աջակցությանը: Միևնույն ժամանակ, նա իշխանության ներկայացուցիչներին մեղադրեց 2018 թվականից հետո նախկին արատավոր բարքերը շարունակելու մեջ:

«Ընտրությունների օրերին… Սարիկ Մինասյան ընտրատեղամասում… Արամ Խաչատրյան ընտրատեղամասում եք, ուղղորդում եք մարդկանց ընտրություն կատարելու մեջ ու սրանք արձանագրված փաստեր են, որոնք որ վկայում են, որ դուք այդ մշակույթի կրողները դարձաք ու շարունակողները դարձաք»,-ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով Ստեփանավան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին սպասվող ընտրություններին՝ պատգամավորը շեշտեց․ «Մենք ամեն բան անելու ենք օրինականության շրջանակում: Մենք ամեն բան անելու ենք իրավունքի գերակայությամբ ու հաստատ իմացեք՝ արժանապատիվ այն հայրենակիցները, ովքեր որ չեն վախենում ձեր բռնաճնշումներից, հաստատ անելու են իրենց արժանապատիվ ընտրությունը»:

Խորհրդարանում անդրադարձ կատարվեց նաև Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման թեմայով ծավալված քննարկմանը: Ելույթ ունեցող պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովի դահլիճում չարժի նման վեճեր ծավալել:

«Չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսին կամ իր արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկների հավելյալ հզորացման գործիք… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է վիրավորվել Հիսուսի արձանը տեղադրելու գաղափարից, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է պաշտոնապես տարածել, որով դատապարտել է Հիսուսի արձան դնելու նախաձեռնությունը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև կոչ արեց հարգել նիստը նախագահող պարոն Ալեքսանյանի որոշումը, որը կայացվել էր նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ տեսնայութում։

Եվգենյա Համբարձումյան