Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ն ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Ուկրաինային աջակցող երկրներին՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ վկայակոչելով հետախուզական տեղեկությունները, փոխանցում է Meduza-ն։

Ըստ Reuters-ի՝ նա պնդել է, որ «կա իրական ռիսկ, որ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները կարող են հարվածել ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի երկրների տարածքին արևելյան թևում և նույնիսկ ավերածություններ առաջացնել»։

«Այս հնարավոր հարվածները կունենան, այսպես կոչված, պատահական բնույթ և կուղղված կլինեն կաթվածահար անելու կամ առնվազն թուլացնելու դաշինքի համապատասխան դրույթները կիրառելու վճռականությունը՝ անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում»,- հայտարարել է Տուսկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից նման հարձակումները կարող են համընկնել «որոշ եվրոպական երկրներում քաղաքական փոփոխությունների հետ, որոնց արդյունքում իշխանության կգան ուժեր, որոնք թաքնվում են խաղաղության մասին ազնիվ կարգախոսների հետևում», բայց իրականում «Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի» կոչ են անում։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում անօդաչու թռչող սարքերը բազմիցս մուտք են գործել Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածք։ Այս երկրների իշխանությունների պնդմամբ՝ անօդաչուներն ուկրաինական են եղել, որոնք մտել են իրենց օդային տարածք Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի օգտագործման պատճառով։

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարք էին խոցել։ Սա երկրի պատմության մեջ անօդաչու թռչող սարքի խոցման առաջին դեպքն է։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ավելի ուշ հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքը ռուսական էր։

Բացի այդ, սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչուների միջոցով հարձակվել էին լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Յագոդինի սահմանային անցակետի մոտ գտնվող բենզալցակայանի և Կիև-Վարշավա երկաթուղային գծի ուղևորատար գնացքի վրա: Անօդաչուի հարվածի տակ հայտնված գնացքի մոտ էր գտնվում Ուկրաինայից վերադարձող արևմտյան քաղաքական գործիչներին տեղափոխող գնացքին։ Մեկնաբանելով միջադեպը՝ Տուսկը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից լարվածության սրացումը դառնում է փաստ, և դրա օրինակներն ավելի ու ավելի են մոտենում իրենց սահմանին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի