Երևանում ստորագրվել է ԱլԳ երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին շարունակվել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Երևանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծմանը, տեղեկացրել է, որ այն հնարավորություն կընձեռի գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններով, գաղափարներով, լավագույն փորձով ու գիտելիքներով: Բացի այդ, հարթակը հնարավորություն կընձեռի հավաքագրել և տարածել խորհրդարանների կողմից իրականացվող հետազոտությունները, համագործակցել ինչպես Եվրոպական խորհրդարանի կողմից ստեղծված, այնպես էլ այլ ցանցերի հետ: Զեկուցողի խոսքով՝ ցանցի միջոցով կընտրվեն թեմաներ և ծրագրեր, որոնք կիրականացվեն տարածաշրջանային մակարդակով:

Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն ներկայացրել է Միջխորհրդարանական հետազոտական հարթակի գործունեության մասին աշխատակարգի նախագիծը, որը մշակվել է Մոլդովայի խորհրդարանի քարտուղարության  կողմից և   ներառում է ցանցի աշխատանքային  սկզբունքները:

Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր  քարտուղար Պետրո Բոդնարը նշել է, որ  Երևանյան լրացումներով ստեղծվող գիտահետազոտական կենտրոնը լրացուցիչ ծառայություն է՝ ուղղված Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի  և օրենսդիր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ամփոփելով Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ մասնակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Արա Սաղաթելյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ կառույցը հնարավորություն կտա արդյունավետ և արագ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու շահագրգիռ կողմերին ներկայացնել աշխատակազմերի կառավարման և պատգամավորների պատշաճ սպասարկման հետ կապված փորձն ու հմտությունները:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ հետազոտական կենտրոնի աշխատանքները համակարգելու և գործընկերների հետ մշտական կապն ապահովելու նպատակով կլինեն առանձին ներկայացուցչություններ ստորագրող կողմերից յուրաքանչյուրի խորհրդարանում, ինչպես նաև  կձևավորվի համապատասխան տեխնիկական բազա, որն առավել արդյունավետ պայմաններ կընձեռի գործընկերներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելու համար:

Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հաջորդ հանդիպումը կկայանա  2019 թվականի  մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում: