Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դադարեցնել առևտուրը ԵՄ-ի հետ, եթե ԵՄ-ի և Կանադայի գործընկերությունը շարունակի ընդլայնվել։ Այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Կանադան «ԵՄ-ի առաջին ասոցացված անդամ» դարձնելու ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես դա ծիծաղելի եմ համարում։ Եթե նրանք (ԵՄ իշխանությունները) դա անեն, և ես դա նույնիսկ ամենաչնչին չափով համարեմ ոչ բարեկամական քայլ, ես կսահմանեմ շատ բարձր մաքսատուրքեր կամ կդադարեցնեմ առևտուրը Եվրոպայի հետ։ Եթե մտադրությունները բարի են, ամեն ինչ լավ է։ Եթե մտադրությունները վատն են, մենք Եվրոպայի նկատմամբ շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք։ Դա հնարավոր տարբերակներից մեկն է»,- ասել է ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական միջոցառման ժամանակ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ, հայտարարել էր, որ Եվրամիությունը ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի»։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև հայտարարել էր, որ Մարկ Քարնիի հետ ցանկանում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի «Կանադան դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը»։

Նա նման գործընկերության բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն հիշատակել է տեխնոլոգիաների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։ Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Կանադայի և ԵՄ-ի համատեղ աշխատանքն «ուղղված չի լինի ուրիշների դեմ», և դրա նպատակը երկու կողմերին ավելի ուժեղ դարձնելն է։

AFP գործակալությունը նշում է, որ Կանադան, ինչպես և ԵՄ-ն, տուժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելի առևտրային և արտաքին քաղաքականությունից։ Այդ պատճառով էլ Կանադան ու Եվրամիությունը նոր դաշինքների հնարավորություններ են դիտարկում։

Միաժամանակ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին ստորագրել է հուշագիր, որով արգելվում է կանադական ապրանքների ներգրավումը դաշնային կառավարության գնումներում: Ըստ հաղորդագրության՝ Վաշինգտոնը ձեռնարկում է այս միջոցները՝ ի պատասխան Կանադայի գործողությունների, որոնք «անհիմն կերպով նոր խոչընդոտներ են սահմանել պետական ​​գնումների շուկա մուտք գործել ձգտող ամերիկյան ընկերությունների համար»:

Սեպտեմբերի 15-ից ԱՄՆ վարչակազմը Կանադայից ներմուծվող պանրի, պողպատի, ալյումինի, թղթի, կահույքի և այլ ապրանքների նկատմամբ սահմանել է լրացուցիչ 50 տոկոսանոց մաքսատուրքեր։ Բացի այդ, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ քայլն Օտտավայի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանն ուղղակի պատասխան է։

Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ են մտել նաև Կանադայի կողմից ԱՄՆ-ից ներմուծվող շուրջ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Այդ միջոցները պատասխան են օգոստոսի 22-ին ուժի մեջ մտած՝ կանադական 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 50 տոկոսանոց մաքսատուրքերին։ Օգոստոսի 21-ին Կանադան դուրս է եկել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի