100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի ամենամյա «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2026» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի անվտանգային ճարտարապետության, տարածաշրջանային տնտեսական փոխկապվածության ու արտաքին լեգիտիմության դերի մանրամասները:

Վարչապետն ընդգծեց, որ անվտանգության կարևոր բաղադրիչներից է հարևան երկրների հետ տնտեսական փոխշահավետության ապահովումը։

«Ուրիշ իրավիճակ է, երբ, օրինակ, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը իրար հետ փող են աշխատում, և ուրիշ բան է, որ իրար հետ փող չեն աշխատում կամ փոխադարձաբար պետական եկամուտները և հանրային բարեկեցությունը կապի մեջ չեն իրար հետ»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում ընկած է հենց այն տրամաբանությունը, որ ինչքան բարեկեցիկ է հարևանը, այնքան բարեկեցիկ է երկիրը։ Միևնույն ժամանակ, նա շեշտեց երկարաժամկետ կանխատեսելիության անհրաժեշտությունը՝ նկատելով, որ պատմական պահանջատիրության դրսևորումները քանդում են անվտանգային ճարտարապետությունը։

Վարչապետը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է իշխող։ Նա նշեց, որ դպրոցներում չպետք է հնչեն մտքեր, որոնք հակասում են այդ գաղափարախոսությանը, քանի որ դրանք սպառնալիք են ստեղծում պետության համար։

Անդրադառնալով բանակի զարգացմանը՝ Փաշինյանը շեշտեց․ «Պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար, ուղղակի դառնալ ագրեսիայի գայթակղություն»։

Նա հավելեց, որ բանակը գործելու է բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության տրամաբանության ներքո։

2022 թ. զենքի մատակարարման խնդիրներն ու Պրահայի համաձայնությունը

Վարչապետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանին զենքի մատակարարման արգելքների վերաբերյալ․ «2022 թվականի օգոստոսի դրությամբ պետությունների թիվը, որոնք Հայաստանի Հանրապետությանը զենք էին վաճառում, ինչքա՞ն էր՝ զրո, ոչ թե մեկ-երկու, այլ զրո… Մենք 100-ավոր միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս»։

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հրաժարման պատճառները երկուսն էին․ ՀԱՊԿ-ի անդամ լինելու բերումով ալգորիթմների արտահոսքի մտավախությունը և մտահոգությունը, որ տրամադրված զենքը կարող է օգտագործվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

Վարչապետը հավելեց, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի համաձայնությամբ, որով Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան