Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի ամենամյա «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2026» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի անվտանգային համակարգի, գլոբալ մատակարարման շղթաների, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, ինչպես նաև 2022 թվականին զենքի ձեռքբերման ոլորտում առկա խոչընդոտների մանրամասները։

Միջազգային լեգիտիմությունն ու փոխկապվածությունը որպես անվտանգության շերտեր
Վարչապետի խոսքով՝ միջազգային լեգիտիմությունը անվտանգության առաջին շերտն է, իսկ երկրորդը՝ փոխկապվածությունը։ Նա հիշատակեց Նյու Յորքում ծագած իր դիտարկումը գլոբալ մատակարարման շղթաների վերաբերյալ․ «Անվտանգության հաջորդ կարևոր կոմպոնենտը փոխկապվածությունն է, այսինքն՝ որպեսզի երկիրը ներգրավված լինի գլոբալ մատակարարումների շղթայում… Եվ հիմա լավ լուրն այն է, որ Հայաստանը, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այդպիսի փոխկապվածության սխեմայում լինելու պատմական հնարավորություն է ստացել հաստատված խաղաղության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և ընդհանրապես տարածաշրջանի կոմունիկացիաների բացման իմաստով»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տարածաշրջանային անվտանգության հիմքում ընկած է հարևանների հետ տնտեսական փոխշահավետության բանաձևը․ «Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը»։

Վարչապետն ընդգծեց երկարաժամկետ կանխատեսելիության անհրաժեշտությունը՝ նշելով, որ պատմական պահանջատիրական ընկալումները վնասում են անվտանգային ճարտարապետությանը․ «Եթե մեր հարևանները մտածեն, և միջազգային հանրությունն էլ մտածի, որ Հայաստանում գործում է հետևյալ տրամաբանությունը․ «Շատ լավ, հիմա մենք խաղաղություն կխաղանք, խաղաղությունը օգտագործելով կզարգանանք… ու հետո կգնանք Մուշն ու Վանը ազատագրելու», այս դեպքում նախորդիվ նկարագրված ամբողջ ճարտարապետությունը քանդվում է»։

Նա հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է իշխող, և դպրոցներում չպետք է հնչեն դրան հակասող մտքեր։ Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը, սակայն միաժամանակ անհրաժեշտ է զարգացնել բանակը․ «Պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար, ուղղակի դառնալ ագրեսիայի գայթակղություն»։

2022 թ. զենքի մատակարարման խնդիրներն ու Պրահայի համաձայնությունը

Վարչապետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանին զենքի մատակարարման արգելքների վերաբերյալ․ «2022 թվականի օգոստոսի դրությամբ պետությունների թիվը, որոնք Հայաստանի Հանրապետությանը զենք էին վաճառում, ինչքա՞ն էր՝ զրո, ոչ թե մեկ-երկու, այլ զրո… Մենք 100-ավոր միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս»։

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հրաժարման պատճառները երկուսն էին․ ՀԱՊԿ-ի անդամ լինելու բերումով ալգորիթմների արտահոսքի մտավախությունը և մտահոգությունը, որ տրամադրված զենքը կարող է օգտագործվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

Վարչապետը հավելեց, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի համաձայնությամբ, որով Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան