ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու է Ադրբեջանով։

Պատգամավորը պահանջեց հստակեցնել, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու և կոնկրետ ով է որոշումներ կայացնելու սահմանային մուտքի ու ելքի ժամանակ։

Նախքան վարչապետի պատասխանը՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ պատգամավորը ճշգրիտ չի մեջբերել Բայրամովին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել էր, որ հաղորդակցության ուղիների մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի սահմանին՝ Սյունիքից արևելք և արևմուտք։

Արձագանքելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ աշխարհագրական տեսանկյունից այլ տարբերակ չկա, քանի որ TRIPP ճանապարհը Հայաստանի տարածք է մտնելու և դուրս է գալու Ադրբեջանի սահմանից։

Վարչապետը հիշեցրեց, որ կանոնակարգերում հստակ ամրագրված է՝ ՀՀ իրավազորությունն ու տարածքային ամբողջականությունը որևէ քննարկման ենթակա չեն։

Պատգամավորի ճշտող հարցին, թե կոնկրետ ով է որոշումներ կայացնելու մուտքի և ելքի պահին, Նիկոլ Փաշինյանը կարճ և կոնկրետ պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունը։ Կոնկրետ ասում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան