ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ամենամյա ելույթում հայտարարել է, որ Եվրամիությունը նախատեսում է մինչև 12 մլրդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել՝ Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային ուղղակիորեն կապող «Միջին միջանցքի» զարգացման համար։

Եվրախորհրդարանում «Եվրամիության վիճակի մասին» ուղերձում ֆոն դեր Լայենն ասել է, որ նոր միջազգային կապակցվածության նախագիծը պետք է դիվերսիֆիկացնի Եվրոպա-Ասիա առևտրային երթուղիները, մինչև 2030 թվականը եռապատկի առևտրային հոսքերը և կրճատի բեռնափոխադրումների տարանցման ժամանակը։

Նախագիծը նախատեսվում է առաջ մղել «Global Gateway» եվրոպական ծրագրի միջոցով։

Թեև Եվրահանձնաժողովի նախագահը Հայաստանի անունը չի նշել, սակայն հուլիսին արածաշրջանային այցի ընթացքում նա Երևանում խոսել էր նոր՝ 200 միլիոն եվրո արժողությամբ «Գլոբալ դարպաս» (Global Gateway) փաթեթի մասին: Ծրագիրը միտված է Հարավային Կովկասում փոխկապակցվածության միջոցով խաղաղության ամրապնդմանը և ունի մինչև 2 միլիարդ եվրոյի պետական ու մասնավոր ներդրումներ ներգրավելու ներուժ։

Այսօրվա ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն ունի առևտրային համաձայնագրեր ավելի քան 80 երկրի հետ և ցանկանում է նոր գործընկերություններ կառուցել՝ «տոկունության և ժողովրդավարությունների գլոբալ կոալիցիաներ» ձևավորելու նպատակով։

Ռուսաստանը ելույթի առանցքային թեմաներից է եղել։ Ֆոն դեր Լայենը կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Կիևին՝ հատկապես ձմեռային շրջանի հումանիտար, էներգետիկ և հակաօդային պաշտպանության կարիքների հարցում։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպան արդեն էապես փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը Ռուսաստանի՝ գազի մատակարարումները սահմանափակելուց հետո։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն դիվերսիֆիկացրել է մատակարարումներն ու ավելի շատ ներդրել վերականգնվող և միջուկային էներգետիկայում, սակայն ներմուծվող հանածո վառելիքից ընդհանուր կախվածությունը շարունակում է մեծ տնտեսական գին ունենալ։ Նա հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր ներմուծվող հանածո վառելիքը Եվրոպայի համար հավելյալ 90 մլրդ եվրո է արժեցել։

Ֆոն դեր Լայենը նաև պնդել է, որ Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապվող հիբրիդային սպառնալիքների՝ կիբերհարձակումների, դիվերսիաների, հրկիզումների, անօդաչու թռչող սարքերի ներխուժումների և ապատեղեկատվության։

Կարինե Ասատրյան

Բրյուսել