«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում հակադարձեց ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանին, որը նախօրեին ընդդիմությանը մեղադրել էր նախորդ գումարման խորհրդարանում պառլամենտարիզմն այլանդակելու մեջ։

«Ի՞նչ է ասում Արայիկ Հարությունյանը. երեկ ասում է՝ դուք այլանդակել եք պառլամենտարիզմը նախորդ գումարման խորհրդարանում: Լո՞ւրջ եք ասում: Այսինքն՝ ձեր բերած աղետներից հետո, աղետալի պատերազմից հետո, հայրենիքի կորստից հետո, հազարավոր տղաների կորստից հետո մենք պետք է գայինք այս խորհրդարա՞ն, ձեզ «պոնչո»՞ անեինք ու ասեինք՝ ապրե՞ս: Լո՞ւրջ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խորհրդարանում եղած ցանկացած բախում ու էմոցիա եղել է իշխանությունների բերած ողբերգության բնական արձագանքը։

Խամոյանը նաև հեգնեց ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով. «Էս գումարման խորհրդարանի ամենամեծ հիասթափությունը ինձ համար պետք է լիներ Տարոն Չախոյանը՝ հաշվի առնելով իր ֆեյսբուքյան գրառումներն ու ֆեյքերը կառավարելու կարողությունները, բայց ձեր ելույթներից հետո Տարոն Չախոյանը քաղաքական մտքի գիգանտ է դառնում»:

Անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու տնտեսական հաշվարկների վերաբերյալ իր հարցադրմանը, որը Հարությունյանը որակել էր «Մոսկվայի մամուլի համար վերնագիր դառնալու փորձ», Խամոյանն ասաց. «Վերնագրերից մի՛ խոսեք, դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, դուք ադրբեջանական մամուլի հերոսներն եք և ադրբեջանական թեզերը շատ ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան