Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Անտոն Գրունիսը։ Այս մասին հայտնում են Սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտների և ռազմական բլոգեր Յուրի Կոտենոկի տելեգրամ ալիքները։ Գրունիսը մասնակցել է Չասով Յարի ուղղությամբ հարձակումներին և ղեկավարել Դոնեցկի մարզում գտնվող Կոստանտինովկայի ուղղությամբ ռուսական զորքերի հարձակումը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հենց Գրունիսն էր հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, որ Կոստանտինովկան ամբողջությամբ գրավվել է ռուսական զորքերի կողմից։ Միաժամանակ, սակայն, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը շարունակում էր հաղորդել Կոստանտինովկայում ընթացող մարտերի մասին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հերքում էին, որ քաղաքն անցել է ռուսական վերահսկողության տակ։

Քաղաքի գրավման մասին տեղեկությունը հերքել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Պուտինին առաջարկելով «հանդիպել Կոստանտինովկայում, եթե այն իսկապես գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ»։

Կոստանտինովկայի համար մարտերը սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին և շարունակվում են մինչ օրս։

Զոհվելուց երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 27-ին, Անտոն Գրունիսը ներկայացվել էր ՌԴ բարձրագույն պարգևին՝ Ռուսաստանի հերոսի շքանշանի։

Գրունիսի զոհվելու հանգամանքները չոն հստակեցվում։ «Важные истории»-ն, վկայակոչելով արտահոսած տվյալները, գրում է, որ նա կցված էր Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքին։ Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին այդ քաղաքի ուղղությամբ հարվածի մասին։ Հարձակման թիրախում եղել են նյութատեխնիկական ապահովման, զենքի և տեխնիկայի պահեստները։ Նույն օրը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարձակվել էր Ալչևսկի մերձակայքում գտնվող Կարպատի ավանի վրա։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հարվածի տակ է հայտնվել ռազմական տեխնիկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի