Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, եվրոպական քաղաքական համայնքի ուշադրության կենտրոնում Եվրոպական խորհրդարանն է, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գործող մանդատի շրջանակում երկրորդ անգամ հանդես է գալու «Եվրամիության վիճակի մասին» իր ամենամյա ուղերձով (SOTEU)։

Ստրասբուրգում Ուրսուլա ֆոն դեր Լայենը  կամփոփի անցած մեկ տարվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի գործունեությունը և կներկայացնի առաջիկա տարվա քաղաքական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։

Եվրահանձնաժողովի նախագահը ելույթ կունենա ու պատգամավորների հարցերին կպատասխանի մոտ 3 ժամ՝ տեղական ժամանակով առավոտյան 9։00-ից մինչև 11։50-ը։  Ակնկալվում  է բուռն բանավեճ․ քաղաքական խմբերը տարաձայնություններ ունեն Հանձնաժողովի տնտեսական ու կլիմայական քաղաքականության, միգրացիայի, սոցիալական ծախսերի և ԵՄ կարգավորիչ դերակատարության շուրջ։

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ֆոն դեր Լայենի ելույթի առանցքում կլինի Եվրոպայի անկախության ու անվտանգության ամրապնդումը՝ աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական մասնատման և գլոբալ մրցակցության պայմաններում։

2025 թվականի «Եվրամիության վիճակի մասին» ուղերձից հետո Հանձնաժողովը կենտրոնացել է ԵՄ մրցունակության բարձրացման, ներդրումների և նորարարությունների համար պայմանների բարելավման, ինչպես նաև արդյունաբերության դիմակայունության ամրապնդման վրա։ Բրյուսելը հայտարարել է արտաքին վտանգավոր կախվածությունները նվազեցնելու, շուկայական շեղումներից և համաշխարհային գերարտադրության ազդեցությունից եվրոպական արտադրողներին պաշտպանելու քայլերի մասին։

Խոստումից մինչև առաջընթաց

Սեպտեմբերի 16-ին ընդառաջ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական միության վիճակը 2026. Խոստումից մինչև առաջընթաց» զեկույցը, որն ամփոփում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած կազմի աշխատանքի երկրորդ տարվա արդյունքները։

88 էջանոց զեկույցում ներկայացված են Եվրոպայի տնտեսական մրցունակության, էներգետիկ անկախության, պաշտպանական միության ձևավորման և անվտանգության ամրապնդմանն ուղղված առանցքային նախաձեռնությունները։

Հանձնաժողովը և ԵՄ-ն նաև շարունակել են իրենց աներեր աջակցությունը Ուկրաինային՝ ներառյալ 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկի առաջին տրանշների հատկացումը, անդամակցության բանակցային երկու խմբերի (կլաստերների) բացումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումը։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ համագործակցությանը։

Հայաստանը ՝ Եվրահանձնաժողովի զեկույցում

Այս տարվա մայիսին Եվրամիությունը Հայաստանի հետ անցկացրել է իր պատմության մեջ առաջին գագաթնաժողովը՝ նպատակ ունենալով աջակցել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է ԵՄ-Հայաստան Փոխկապակցվածության գործընկերությունը (Connectivity Partnership), որը կարևոր քայլ է երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսին, այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել է Հայաստան: Նա այցելել է նաև Ադրբեջան՝ ընդգծելով Եվրոպայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև խաղաղությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Տարածաշրջանային այցի ընթացքում նախագահը հայտարարել է նոր՝ 200 միլիոն եվրո արժողությամբ «Գլոբալ դարպաս» (Global Gateway) փաթեթի մասին:

Ծրագիրը միտված է Հարավային Կովկասում փոխկապակցվածության միջոցով խաղաղության ամրապնդմանը և ունի մինչև 2 միլիարդ եվրոյի պետական ու մասնավոր ներդրումներ ներգրավելու ներուժ:

Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լայենն ազդարարել է Հայաստանի համար առևտրային լրացուցիչ միջոցառումների, ինչպես նաև ԵՄ-Ադրբեջան Փոխկապակցվածության գործընկերության մեկնարկի մասին:

Լուսանկարում՝  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Երեւան, 2026, հուլիս

Կարինե Ասատրյան

Բրյուսել