Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Լոս Անջելեսի թաղամասերից մեկում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ լրատվամիջոցի նկարահանող խումբը լուսաբանում էր մահացու ելքով ավտոբուսի վթարը, գրում է France 24-ը:

Չաթսվորթ շրջանում ամենագնացը բախվել է ավտոբուսին՝ երեք մարդու մահվան պատճառ դառնալով, բազմաթիվ վիրավորներ կան։ Նշվում է, որ Լոս Անջելեսում լրատվամիջոցները սովորաբար ուղղաթիռներով օդից են լուսաբանում խոշոր պատահարները։

Ավտոբուսի վթարի վայրում գտնվող լրագրողները հայտնել են, որ ուժեղ պայթյունանման ձայն են լսել։ Ուղղաթիռում գտնվող անձանց ինքնությունը դեռևս չի հաստատվել, սակայն ոստիկանությունը վաղ առավոտյան հաստատել է, որ այն լրատվամիջոցի ուղղաթիռ է եղել։ Տեղական NBC4 հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հայտնել է, որ չի կարողացել կապ հաստատել ուղղաթիռի անձնակազմի հետ։

«Մենք գիտեինք, որ դա լրատվամիջոցի ուղղաթիռ է։ Գիտեինք, որ կորցրել ենք կապը տեղում գտնվող մեր աշխատակիցների հետ, և հենց նոր հաստատում ստացանք»,- եթերում հաղորդել է Քոլին Ուիլյամսը։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով՝ դեպքի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջներ։

«Զննվել է չորս տուժած։ Նրանցից երեքի մահն արձանագրվել է դեպքի վայրում։ Մեկ տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ անհայտ վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցների ուղղաթիռում սովորաբար երկու մարդ է լինում՝ օդաչուն և լրագրող-օպերատորը, որն ուղիղ եթերում հաղորդումներ է վարում օդից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի