«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը քննադատեց ընդդիմադիր գործիչներին և հայտարարեց, որ ընդդիմությունը փորձում է Հայաստանը նորից տանել աշխարհքաղաքական փակուղի։

Ալխաս Ղազարյանի պնդմամբ՝ ընդդիմության որդեգրած ճանապարհը հարևանների հետ կոնֆլիկտներ հրահրելն է և երկրի համար աշխարհքաղաքական փակուղի ստեղծելը։ Պատգամավորի խոսքով՝ հենց նմանատիպ փակուղային իրավիճակներն են նախկինում հնարավորություն տվել որոշ ընտանիքների և գործիչների, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանին, Ռոբերտ Քոչարյանին և Կարապետյաններին, կուտակել միլիարդավոր դոլարների կարողություններ, ունենալ մենաշնորհներ և պահել իշխանությունը։

Անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին՝ պատգամավորը նշեց, որ ականատես են լինում նոր գործընթացների, որոնց սցենարը նույնն է՝ տարածքային պահանջներ ներկայացնել, կոնֆլիկտներ հրահրել, խոչընդոտել սահմանազատմանը և դրա հիման վրա հասնել իշխանության։ Ղազարյանի գնահատմամբ՝ սա հնարավորություն է տալիս արտաքին հովանավորներին խուսափել իրենց պայմանագրային պարտավորություններից՝ պատճառաբանելով, թե Հայաստանը սահմաններ չունի։

Ելույթի ավարտին ՔՊ պատգամավորն անդրադարձավ Սամվել Կարապետյանի հայտարարությանը «հողեր հետ բերելու» մասին։ Ղազարյանը շեշտեց, որ նման հայտարարություններ անողների զավակներն ու զարմիկները ժամանակին խուսափել են բանակում ծառայելուց։

«Լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞ւմ զավակների արյան հաշվին եք փորձում հողեր հետ բերել․ քրոջս հաշվի՞ն՝ Ալիսա Մելքոնյանի, ով զոհվել է 2022 թվականին ծառայության ընթացքում»,- իր ելույթում ընդգծեց Ալխաս Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան