Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց բուռն ու էմոցիոնալ քաղաքական բախման։

Որպես գլխադասային հանձնաժողովի հարակից զեկուցող ելույթ ունեցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նախ նկատեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ խմբակցություն երդման տեքստի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ներկայացրել, ինչը, ըստ նրա,  տարակուսելի է՝ հաշվի առնելով նախորդիվ հնչած բանավոր բազմաթիվ դժգոհությունները։

Այնուհետև Եղոյանը, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին,  քննադատությամբ դիմեց ընդդիմադիրներին՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից»։

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Սա է ֆունդամենտալ նախապայմանը Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար»,- ամբիոնից մատնացույց անելով ընդդիմադիր պատգամավորին՝ բղավեց Եղոյանը։

ՔՊ-ական պատգամավորը Դաշնակցությանը որակեց «աղետաբեր և կոնֆլիկտածին» ուժ։

Եղոյանի բուռն ելույթն ընդհատվեց դահլիճից հնչող ընդդիմադիրների բացականչություններով և տեղից արձագանքներով։ Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ միջամտել, հանդարտության կոչ անել պատգամավորներին և հորդորել Եղոյանին՝ իջեցնել ձայնի տոնը։

Ուշագրավ է, որ ելույթն ավարտելուց և ամբիոնից հեռանալուց հետո Ռուբեն Ռուբինյանը Եղոյանին հետ կանչեց ամբիոնի մոտ, քանի որ մոռացել էր ներկայացնել գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։ Եղոյանը վերադարձավ և հայտնեց, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան