Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկուշաբթի ռուսական ֆրեգատը Դանիայի ափերի մոտ՝ միջազգային ջրերում, երկու ազդանշանային հրթիռ է արձակել դանիական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Դանիայի զինված ուժերի ներկայացուցիչները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դանիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն՝ Fennec ռազմական ուղղաթիռը ռուսական ֆրեգատի պլանային լուսանկարահանման առաջադրանք էր իրականացնում։ Նշվում է, որ ազդանշանային հրթիռներից մեկն անցել է ուղղաթիռի անմիջական հարևանությամբ։

Ազդանշանային հրթիռները սովորաբար օգտագործվում են ծովում՝ նախազգուշացնող ազդանշաններ հաղորդելու համար։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը միջադեպն անվանել է «անընդունելի» և հայտարարել, որ այն կարող էր սպառնալ մարդկանց կյանքին։

«Դանիան ձգտում է ապահովել բոլոր նավերի՝ դանիական ջրերով խաղաղ անցնելու հնարավորությունը, սակայն Ռուսաստանն աստիճանաբար փոխում է այն սահմանները, թե ինչն է համարում ընդունելի վարքագիծ»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Ռասմուսենը հավելել է, որ կանչել է Դանիայում Ռուսաստանի դեսպանին։ Reuters-ը նշում է, որ Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանության խնդրանքին օպերատիվ կերպով չի պատասխանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի