Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

ՌԴ Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Տագանրոգի վրա, գրում է Meduza-ն։

Վնասվել են Ozon մարքեթփլեյսի պահեստը, մի քանի բնակելի շենքեր, խանութներ և վարչական շենքեր։ Նահանգապետի տվյալներով՝ տուժածներ չկան։ Ozon-ում հայտնել են, որ Տագանրոգում հրթիռային սպառնալիքի պատճառով տարհանվել է լոգիստիկ գործընկերոջ առաքումների հաբը։ Ընկերությունը վստահեցրել է, որ այդ հաբում վաճառողներից ապրանքներ «երբեք չեն ընդունվել, այն իրականացնում է այլ գործառնություններ»։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային նախագծի տվյալներով՝ հարձակման թիրախներից մեկը եղել է Գ.Վ.Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրը, որտեղ իրականացվում են ռազմական ինքնաթիռների վերանորոգում և արդիականացում։

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Սամարայի մարզի վրա։ Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ վնասվել է արդյունաբերական ձեռնարկություններից մեկը՝ չմանրամասնելով, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։ Astra-ն և ուկրաինական մոնիթորինգային ալիքները գրում են, որ հարձակման է ենթարկվել «Ռոսնեֆտ»-ին պատկանող Սիզրանի նավթավերամշակման գործարանը։

Անօդաչուների հարձակումների մասին հայտնել է Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օրյոլի, Բելգորոդի, Վորոնեժի, Տուլայի, Տամբովի, Բրյանսկի, Ռոստովի, Կուրսկի, Լիպեցկի, Ռյազանի, Սարատովի, Սամարայի, Կալուգայի և Ուլյանովսկի մարզերի, Թաթարստանի, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի վրա խոցվել է ուկրաինական 222 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, Ռուսաստանը, ըստ նրա, համաձայնել է նույն կերպ վարվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է նման պայմանավորվածության պատրաստակամությունը, սակայն կասկած է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի դրան։

Իր հերթին, Կրեմլը ողջունել էր Թրամփի՝ Ուկրաինային ուղղված կոչը՝ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Սակայն լրագրողների հարցին՝ արդյո՞ք Մոսկվան ինքը կդադարեցնի հարձակումները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր պատասխանել։

Financial Times-ի աղբյուրներն էլ հայտնել էին, որ Թրամփը «շտապել է» հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի