ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու պատճառով, գրում է Meduza-ն։

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ՎՏԲ-ն ներկայացուցչություններ է բացել Իրանում, հաշվարկներ է իրականացրել պատժամիջոցների տակ գտնվող իրանական բանկերի հետ, մասնակցել է «սառեցված իրանական ակտիվներից միլիարդավոր դոլարների տեղափոխմանը»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների համար պատասխանատու ստորաբաժանման նախկին աշխատակից, վերլուծաբան Միադ Մալեքին կարծիք է հայտնել, որ ՎՏԲ-ի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է դիտարկել որպես Չինաստանի վրա ԱՄՆ-ի ճնշման տարր, որտեղ գտնվում է իրանական նավթային եկամուտների զգալի մասը։ Մալեքին նշել է, որ ՎՏԲ-ն միակ ռուսական բանկն է, որն ունի մասնաճյուղ մայրցամաքային Չինաստանում և հասանելիություն Չինաստանի ազգային վճարային համակարգին։ Չինաստանի բանկերը շարունակում են աշխատել ՎՏԲ-ի հետ, թեև այն վաղուց ընդգրկված է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ այժմ չինական բանկերը կսկսեն հրաժարվել ՎՏԲ-ի հետ համագործակցությունից՝ հնարավոր երկրորդային պատժամիջոցների մտավախությունից ելնելով։

ՎՏԲ-ն պետական վերահսկողության տակ գտնվող Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկն է։ ԱՄՆ-ն ՎՏԲ-ի նկատմամբ առաջին անգամ սահմանափակումներ է կիրառել դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցման պատճառով։ 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, բանկը հայտնվել է ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի