ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, իր գործով նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին և ներքաղաքական զարգացումներին

Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը՝ ՀԷՑ-ի 100% բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ մտահոգվելու կարիք չկա։

«ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք, ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը։ Իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել, որովհետև արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել ընկերությունը», – նշեց նա։

Գործարարը հերքեց ՀԷՑ-ը վաճառելու, կամ պետության առաջարկած 23,5 միլիարդ դրամ փոխհատուցման շուրջ գին առաջարկելու լուրերը։

«Կառավարությունը կարո՞ղ է Ձեր տունը վաճառել առանց Ձեզ։ Եթե մենք մի բան չենք վաճառում, ինչո՞ւ պետք է թիվ ասենք», – ընդգծեց Կարապետյանը։

Մեկնաբանելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ քննարկումները՝ Սամվել Կարապետյանը զգուշացրեց, որ դա ծանր հետևանքների կունենա։ Նրա գնահատմամբ՝ ռուսական բազայի բացակայության դեպքում «երկիրը կմնա անտեր», կամ էլ դրա տեղը կզբաղեցնի թուրքական ռազմաբազան։

Արտաքին վեկտորի կողմնորոշման մասին խոսելիս նա նկատեց, որ անորոշությունը երկար տևել չի կարող։ Մոսկվայի հետ լարվածության թուլացումը, ըստ նրա, հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունն ընդունի Ռուսաստանի պահանջները։

Անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող գերիների հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերին, Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն։

«Առանց իշխանական լծակների հնարավոր չէ նրանց հետ բերել։ Այս իշխանությունները պարզապես չեն ցանկանում վերադարձնել գերիներին, որովհետև դա իրենց համար նոր գլխացավանք է․ այդ մարդիկ վերադառնալուց հետո ահագին բան ունեն խոսելու»,- հայտարարեց նա։

Խոսելով ընդդիմադիր պայքարի մասին՝ Կարապետյանը նշեց, որ ժողովրդին փողոց դուրս բերելու համար հատուկ «տրիգերներ» պետք չեն։ Նրա փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերի հետ քննարկումները շարունակվում են, և իրենք հանդես են գալու ավելի «հետաքրքիր» լուծումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան