Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ դրա հեռացման դեպքում Հայաստանն «անտեր» կմնա տարածաշրջանում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ըստ իրեն ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի երկրից, Կարապետյանը նշեց․ «Կմնանք անտեր այս տարածաշրջանում։ Բա ի՞նչ ենք անում»։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու պետք է երկիրն առանց դրա «անտեր» համարվի, Կարապետյանն ասաց․

«Դե թուրքական բազա տեղը դրեք։ Մի բազա պետք է, վերջը այդ բազան կա․ հիմա կա՛մ ռուսներն են, կա՛մ թուրքերն են, որոշե՛ք»։

Արձագանքելով հարցին, թե ինչու պետք է ընտրությունը լինի օտարերկրյա ներկայության միջև և ոչ սեփական՝ հայկական ԶՈՒ-երի, Սամվել Կարապետյանը հավելեց․ «Հայկական բազաներ ունենք։ Դե թող հանի դուրս։ Հիմա իշխանությունն ավելի շատ, ավելի լավ գիտի, ավելի լավ կարող է գնահատել։ Մի ստորագրությամբ կարող են ցտեսություն ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան