ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
Քաղաքականություն
11.09.2026 | 13:39
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։
Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

