Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Լուրեր

05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանին սեպտեմբերի 10-ին Էրբիլում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետ-նախարար Սաֆին Դեզային։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Էրբիլ այցելության շրջանակներում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդական և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների բաժնի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բեյան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սարվար Քամալ Հավարիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանն վերաբերող հարցեր։